ԱԿՑԻԱՅԻ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ) ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ԱԿՑԻԱՅԻ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ) ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
- ԱԿՑԻԱՅԻ ՆԿԱՐԱԳԻՐ
1.1. Ակցիան (այսուհետ՝ Ակցիա) կազմակերպվում է «ԻՏԱԼ ՍՈԼԱՐ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) գովազդային քաղաքականության շրջանակներում։
1.2. Ակցիայի պայմանների կատարման դեպքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ստանալ նվեր։
1.3. Ակցիայի կանոնները (այսուհետ՝ նաև Կանոններ) հրապարակային առաջարկ է (Օֆերտա)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 451-րդ հոդվածի և 453-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությամբ:
1.4. Ակցիայի կանոնների համաձայն Ապրանքի ձեռքբերումը համարվում է Օֆերտայի լիարժեք և անվերապահ ընդունում (ակցեպտավորում):
1.5. Օֆերտայի գործողության ժամկետը համընկնում է Ակցիայի իրականացման ժամկետին:
1.6. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանի իր հայեցողությամբ փոխել Օֆերտայի դրույթները, ինչի մասին կարող է տեղեկացնել էլեկտրոնային հարթակ(ներ)ով
- ՕՖԵՐՏԱՅՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1. Ընկերություն«ԻՏԱԼ ՍՈԼԱՐ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), 2.2. Հաճախորդ Ապրանք ձեռք բերելու ցանկություն հայտնած ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
2.3. Ակցիայի մասնակից՝ սույն Կանոնների 3․1 կետով սահմանված պահանջները կատարած / բավարարած Հաճախորդ
2.4. Ապրանք` մինչև 10,44 կՎտ դրվածքային հզորության արևային կայան,
2.5. Արևային կայան՝ Ընկերության կողմից առաջարկվող և տեղադրվող արևային ֆոտովոլտային կայան,
2.6. Կողմեր՝ Ընկերություն և Հաճախորդ,
2.7. Ակցիայի իրականացման ժամկետ՝ 2025թ․ մայիսի 1 – մայիսի 31 ներառյալ։
2.8. Խաղարկություն՝ Ընկերության կողմից ակցիայի շրջանակներում իրականացվող գովազդային վիճակախաղ, որի մասնակիցները պատահականության սկզբունքով կարող է որպես շահում (այսուհետ՝ Շահում) տրամադրվել իրենց կողմից գնված Ապրանքի գնի չափով փոխհատուցում (հաշվանցելով արդեն իսկ տրամադրված զեղչը)։
2.9. Նվեր՝ ակցիայի շրջանակներում մասնակցին (միայն ապառիկով ապրանքը ձեռք բերլու դեպքում) տրամադրվող զեղչ՝ ապրանքի վարկային պայմանագրով սահմանված երեք ամսվա վճարի չափով (մայր գումարը և տոկոսագումարը ներառյալ)։
- ԱԿՑԻԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Ակցիայի շրջանակներում նվեր կարող է ստանալ այն Հաճախորդը (այսուհետ՝ Մասնակից), ով միաժամանակ կատարել է հետևյալ պայմանները.
3.1.1. ընտրում է Ապրանքը․
3.1.2. Ապրանքի դիմաց ՀՀ դրամով վճարում է՝ համաձայն Ապրանքի առուվաճառքի պայմանագրի պայմանների։
3.2․1 Կանոնների 3.1. կետով նախատեսված գործողությունները կատարելուց հետո Մասնակիցը ստանում է՝
3.2․2 Զեղչ՝ Օֆերտայի 2․9 կետում նշված չափով նվեր, որը կարող է ուղղվել ապառիկի մարմանը,
3.2․3 Մասնակցության իրավունք 2025 թվականին կայանալիք Խաղարկությանը։
3․3․ Խաղարկության իրականացման կարգը․
3․3․1․ Խաղարկությանը կարող է մասնակցել (համարվել Խաղարկության մասնակից) ակցիայի մասնակից հանդիսացող Հաճախորդը,
3․3․2․ Խաղարկության արդյունքներով Ակցիայի 3 (երեք) մասնակից կարող են շահել սույն Կանոնների 2․8 կետում նշված շահումը։
3․3․3․ Խաղարկությանը մասնակցելու համար Ակցիայի մասնակիցը կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը պետք է ներկա լինի Խաղարկությանը՝ Ընկերության կողմից սահմանված վայրում և ժամանակահատվածում։
3․3․4․ Խաղարկության իրականացման վայրի և ժամանակի մասին ընկերությունը տեղեկացնում է Ակցիայի մասնակիցներին՝ վերջիններիս կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին կամ հեռախոսահամարն հաղորդագրություն ուղարկելու միջոցով։
3․3․5․ Ակցիայի մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը նախապես նախատեսված արղկի մեջ գցում է թերթիկ, որը պարունակում է Ակցիայի մասնակցի անուն ազգանունը։ Ակցիայի մասնակիցների կողմից թերթիկները գցելուց հետո, Ընկերության ներկայացուցիչը/աշխատակիցը Խաղարկության օրը պատահականության սկզբունքով արկղից հանում է 3 (երեք) թերթիկ։ Հաղթող են ճանաչվում Ակցիայի այն մասնակիցները, ում անուն ազգանունը նշված կլինի Ընկերության ներկայացուցչի/աշխատակցի կողմից հանված թերթիկներում։
- ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
4.1. Ընկերությունն իրավունք ունի Ակցիայի իրականացման ժամկետում փոփոխել Ապրանքների ցանկը և արժեքները։
4.2. Հաճախորդի արդեն ձեռք բերած (վճարած) Ապրանքի արժեքի փոփոխություն չի թույլատրվում։
4.3. Մասնակիցը սույնով տալիս է համաձայնություն, որ Ընկերությունն իրավունք ունի մարքեթինգային և օրինական այլ նպատակներով օգտագործել Մասնակցի կամ այլ անձանց տվյալները, որոնք Մասնակիցը տրամադրել է Ընկերությանը, Մասնակցին տեսա-ձայնա-լուսանկարահանել և արդյունքը հավաքագրել, պահպանել ու տարածել գովազդային և օրինական այլ նպատակներով:
- ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Կողմերը պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
- ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Օֆերտայով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք է, այդ թվում` երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ և Կողմերի հսկողությունից դուրս այլ իրավիճակ, որը ծագել է Օֆերտան ակցեպտավորելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
- ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
7.1. Օֆերտայի շրջանակներում ծագած բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման Կողմերի միջև գրավոր (կողմերի էլեկտրոնային հասցեներին ուղարկելով) բանակցությունների և խորհրդակցությունների ձևով20-օրյա (քսանօրյա) ժամկետում, իսկ հաջողության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ՀՀ իրավասու դատական ատյաններում:
7.2. Ընկերությանն ուղղված Հաճախորդի դիմում-բողոքները կարող են ներկայացվել.
ա) բանավոր՝ զանգահարելով Ընկերության զանգերի կենտրոն՝ +37411812800
հեռախոսահամարով,
բ) գրավոր՝ info@italsolar.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1. Ընկերությունն իրավունք ունի Օֆերտայով ամրագրված իր իրավունքները և պարտավորությունները ամբողջությամբ կամ մասամբ փոխանցել այլ անձիառանց Հաճախորդի համաձայնության: 8.2. Հաճախորդն իրավունք չունի իր իրավունքները և պարտավորությունները փոխանցել այլ անձի առանց Ընկերության համաձայնության:
8.3. Օֆերտան կազմված է հայերեն լեզվով, կարող է թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով: Ընդ որում՝ հայերեն և այլ լեզվով տարբերակների միջև հակասության դեպքում գերակա է հայերեն տարբերակը:
8.4. Օֆերտայի պայմանները գործում են ամբողջությամբ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև կնքված Ապրանքի առուվաճառքի Պայմանագրով։
- ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Անվանում«ԻՏԱԼ ՍՈԼԱՐ» փակ բաժնետիրական ընկերություն Հարկային հաշվառում՝ ՀՎՀՀ Հասցե՝ ք․ Երևան Արարատյան 82 Էլ․ հասցե՝ info@italsolar.am Հեռ․՝ +37411812800 Վեբ-կայք italsolar.am