Կայուն լուծումներ. ինչպես է արևային էներգիան նվազեցնում էլեկտրաէներգիայի սպառումն ու ծախսերը Հայաստանում

Արևային էներգիան օգտագործելով էլեկտրական էներգիա արտադրելու համար՝ նվազեցվում ենք չվերականգնվող պաշարների սպառումը ողջ աշխարհում: Երբ արևային վահանակները տեղադրվում են տանիքներին կամ բաց տարածքներում, դրանք կլանում են արևի լույսը և վերածում էլեկտրաէներգիայի՝ ֆոտովոլտային էֆեկտ կոչվող փոխակերպման գործընթացի միջոցով: Այսկերպ արտադրված էլեկտրաէներգիան կարող է ուղղակիորեն օգտագործվել բնակարանների, բիզնես կառույցների և այլ օբյեկտների համար՝ նվազեցնելով էլեկտրաէներգիայի բացառապես ավանդական աղբյուրների՝ հանածո վառելիքի վրա հույս դնելու անհրաժեշտությունը: 

Չնայած արևային վահանակի առաջին նախատիպը ստեղծել է արմատներով հայ ֆոտոքիմիկոս Ջակոմո Չամիչյանը, Էներգասպառման այս մոդելին Հայաստանը հապաղումով անցավ:

Արևային էներգիան որպես էլեկտրամատակարարման հիմնական աղբյուր ընտրելով՝ Հայաստանը կարող է.

  • Նպաստել օդի մաքրությանը. արևային էներգիան վերականգնվող և մաքուր աղբյուր է, ինչը նշանակում է, որ էներգաստեղծման ու օգտագործման ընթացքում մթնոլորտ չեն արտանետվում վնասակար ջերմոցային գազեր և չեն նպաստում օդի աղտոտմանը: 
  • Նվազեցնել կախվածությունը արտերկրյա ռեսուրսների ներմուծումից. Հայաստանը, չունենալով հանածո էներգակիրների պաշար, կարող է նվազեցնել իր կախվածությունը ներկրվող վառելիքից՝ դրանով իսկ բարձրացնելով էներգետիկ անվտանգությունը և սակավացնելով արտաքին աղբյուրներից վառելիքի գնման հետ կապված ֆինանսական և լոգիստիկ բեռը:
  • Ապահովագրվել էլեկտրաէներգիայի պակասի վտանգից. Հայաստանը նախկինում բախվել է էլեկտրաէներգիայի պակասի խնդրին` մատակարարման սահմանափակումների պատճառով: Արևային էներգիան կարող է օգնել մեղմել այս խնդիրը՝ անցնելով մարդկությանը բնությունից տրվող հասանելի և հուսալի էներգաաղբյուրին:
  • Կայունացնել էներգիայի ծախսերը. արևային էներգիան օգնում է կայունացնել էներգիայի ծախսերը՝ ապահովելով էլեկտրաէներգիայի կանխատեսելի աղբյուր, քանի որ ՀԷՑ-ից ստացվող էներգիայի 1 կՎտ-ի գինը կարող է փոփոխվել, իսկ արևային կայանի դրվածքային հզորությունը որոշվում է բացառապես հոսանքի ծախսի հաշվարկով, այսինքն՝ անհրաժեշտ էներգասպառման հենքով, և մնում է կայուն:

Այսպիսով՝ եզրահանգումը մեկն է․ արևային կայանը և´ շահավետ է ֆինանսապես, և´ օգտակար` մեր մոլորակի մասին հոգատարության առումով:

Previous Post

Արևային հեղափոխություն. ինչպես է արևային էներգիան փոխում աշխարհը

Next Post

Արևային էներգիայի դերը բիզնեսում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *