Սմարթֆոն Կամ Հանգիստ

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎԻ ԿԱՆՈՆՆԵՐ

  1. ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎԻ ՆԿԱՐԱԳԻՐ
  • Գովազդային արշավը (այսուհետ՝ Արշավ) կազմակերպվում է «ԻՏԱԼ ՍՈԼԱՐ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) գովազդային քաղաքականության շրջանակներում։
  • Արշավի պայմանների կատարման դեպքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ստանալ նվեր։
  • Արշավի կանոնները (այսուհետ՝ նաև Կանոններ) հրապարակային առաջարկ է (Օֆերտա)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 451-րդ հոդվածի և 453-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությամբ:
  • Արշավի կանոնների համաձայն Ապրանքի ձեռքբերումը համարվում է Օֆերտայի լիարժեք և անվերապահ ընդունում (ակցեպտավորում):
  • Օֆերտայի գործողության ժամկետը համընկնում է Արշավի իրականացման ժամկետին:
  • Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանի իր հայեցողությամբ փոխել Օֆերտայի դրույթները, ինչի մասին կարող է տեղեկացնել էլեկտրոնային հարթակ(ներ)ով:
  1. ՕՖԵՐՏԱՅՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ընկերություն` «ԻՏԱԼ ՍՈԼԱՐ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ),
  • Հաճախորդ` Ապրանք ձեռք բերելու ցանկություն հայտնած ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
  • Ապրանք` դրվածքային ցանկացած հզորության արևային կայան,
  • Արևային կայան՝ Ընկերության կողմից առաջարկվող և տեղադրվող արևային ֆոտովոլտային կայան,
  • Կողմեր՝ Ընկերություն և Հաճախորդ,
  • Արշավի իրականացման ժամկետ՝ 2024թ․ ապրիլի 8 – մայիսի 8 ներառյալ։
  1. ԱՐՇԱՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՐՇԱՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
  • Արշավի շրջանակներում նվեր կարող է ստանալ այն Հաճախորդը (այսուհետ՝ Մասնակից), ով միաժամանակ կատարել է հետևյալ պայմանները.
    • ընտրում է Ապրանքը․
    • Ապրանքի դիմաց ՀՀ դրամով վճարում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ համաձայն Ապրանքի առուվաճառքի պայմանագրի։
  • Կանոնների 3.1. կետով նախատեսված գործողությունները կատարելուց հետո Մասնակիցը ստանում է նվեր՝ ընտրելով հետևյալ ապրանքներից մեկը․
    • SAMSUNG A14 մոդելի սմարթֆոն,
    • Երևան քաղաքի վաճառակետերում 3.2.3 ենթակետում նշված մոդելի բացակայության դեպքում՝ 10% գնային տատանումով այլ մոդելի սմարթֆոն,
    • Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրում 2 (երկու) անձի երկօրյա հանգստի փաթեթ։
  1. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
  • Ընկերությունն իրավունք ունի Արշավի իրականացման ժամկետում փոփոխել Ապրանքների ցանկը և արժեքները։
  • Հաճախորդի արդեն ձեռք բերած (վճարած) Ապրանքի արժեքի փոփոխություն չի թույլատրվում։
  • Մասնակիցը սույնով տալիս է համաձայնություն, որ Ընկերությունն իրավունք ունի մարքեթինգային և օրինական այլ նպատակներով օգտագործել Մասնակցի կամ այլ անձանց տվյալները, որոնք Մասնակիցը տրամադրել է Ընկերությանը, Մասնակցին տեսա-ձայնա-լուսանկարահանել և արդյունքը հավաքագրել, պահպանել ու տարածել գովազդային և օրինական այլ նպատակներով:
  1. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
  • Կողմերը պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
  • Օֆերտայով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք է, այդ թվում` երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ և Կողմերի հսկողությունից դուրս այլ իրավիճակ, որը ծագել է Օֆերտան ակցեպտավորելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
  1. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
  • Օֆերտայի շրջանակներում ծագած բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման Կողմերի միջև գրավոր (կողմերի էլեկտրոնային հասցեներին ուղարկելով) բանակցությունների և խորհրդակցությունների ձևով` 20-օրյա (քսանօրյա) ժամկետում, իսկ հաջողության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ՀՀ իրավասու դատական ատյաններում:
  • Ընկերությանն ուղղված Հաճախորդի դիմում-բողոքները կարող են ներկայացվել.

  ա) բանավոր՝ զանգահարելով Ընկերության զանգերի կենտրոն՝ +374 ———– հեռախոսահամարով,

  բ) գրավոր՝ ——————–էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  • Ընկերությունն իրավունք ունի Օֆերտայով ամրագրված իր իրավունքները և պարտավորությունները ամբողջությամբ կամ մասամբ փոխանցել այլ անձի` առանց Հաճախորդի համաձայնության:
  • Հաճախորդն իրավունք չունի իր իրավունքները և պարտավորությունները փոխանցել այլ անձի` առանց Ընկերության համաձայնության:
  • Օֆերտան կազմված է հայերեն լեզվով, կարող է թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով: Ընդ որում՝ հայերեն և այլ լեզվով տարբերակների միջև հակասության դեպքում գերակա է հայերեն տարբերակը:
  • Օֆերտայի պայմանները գործում են ամբողջությամբ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև կնքված Ապրանքի առուվաճառքի Պայմանագրով։