Արևային համակարգի սպասարկում

Իտալ Սոլար ընկերության նպատակն է խթանել Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացումը։ Հայ սպառողին են առաջարկվում արևային համակարգի ֆինանսավորման փոխշահավետ պայմաններ և էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատելու աննախադեպ հնարավորություն։

Արևային վահանակների տեղադրումից զատ ընկերությունը իրականացնում է արևային համակարգի սպասարկում։ Իտալ Սոլարի կողմից տեղադրված արևային կայանների սպասարկումը ներառում է մի շարք մասնագիտացված ծառայությունների փաթեթ, որոնց շնորհիվ համակարգը երկար տարիներ կծառայի իր նպատակին։

Փոշոտ և աղտոտված կայանների արտադրողականությունը զգալիորեն նվազում է, ինչի արդյունքում ներդրումը չի արդարացնում սպասելիքները։ 

Որակյալ սպասարկումը համակարգի երկարակյաց կյանքի գրավականն է։ Չնայած որ վահանակները պատված են ամուր ապակով և Ֆոտովոլտային կայանների մակերեսը չափազանց զգայուն է քիմիական հղկող նյութերի ազդեցության հանդեպ։ Ուստի չափազանց կարևոր է արևային կայանի մաքրումը վստահել մասնագետներին։