Breno Ինդուկցիոն էլեկտրական կաթսա

Breno-ն ժամանակակից ինդուկցիոն էլեկտրական կաթսա է, որն ապահովում է և՛ ջեռուցում, և՛ ջրատաքացում։ Արտադրված է կորոզիայի չենթարկվող բաղադրիչներից։ Կառավարվում է Tuya Smart հավելվածի միջոցով, որը սմարթֆոնում ներբեռնելուց հետո կարելի է հեռավար․

  • միացնել և անջատել համակարգը,
  • փոխել ջրի կամ ջեռուցման ջերմաստիճանը,
  • կարգավորել թայմերը՝ համակարգը անջատելու կամ միացնելու նախապես սահմանված ժամանակացույցով։

Ի տարբերություն գազասնուցմամբ աշխատող կաթսաների՝ էլեկտրական ինդուկցիոն կաթսան ջեռուցում ապահովում է համակարգը միանալուն պես, այսինքն՝ տարածքը ջերմացնելու համար ժամանակ չի պահանջվում։

Breno ինդուկցիոն էլեկտրական կաթսան արտադրված է Հայաստանի և տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին համապատասխան տեխնիկական առաջադրանքով։ Հայ ինժեներները շուրջ 1 տարի կաթսան ենթարկել են փորձաքննության Հայաստանի տարբեր տարածքներում և եղանակային տարբեր պայմաններում։

Այն լավագույն լուծումն է՝ փոխարինելու ջեռուցման ավանդական աղբյուրները և քայլելու ժամանակին համընթաց՝ խնայելով դրամական զգալի միջոցներ։