Արևային էներգիայի խորհրդատվություն
Էլեկտրականության փոխարինումը արևային էներգիայով չափազանց կարևոր և պատասխանատու որոշում է, որը պահանջում է մասնագիտացված աջակցություն:
Իտալ Սոլար ընկերության աշխատակիցները անցնում են եվրոպական չափանիշներին համապատասխան վերապատրաստում՝ օգնելով հաճախորդներին կայացնել իրենց համար փոխշահավետ և օգտակար որոշում:
Արևային էներգիայի խորհրդատվության շրջանակներում մենք իրականացնում ենք արևային համակարգի մոնիտորինգ, ներկայացնում երաշխիքային ծրագրի հիմնական դրույթները, վճարման պայմանները և այլն:
Կայանի տեղադրման և սպասարկման վերաբերյալ խորհրդատվությունն իրականացվում է հետևյալ փուլերով՝
- Այցելություն ապագա համակարգի տեղադրման վայր – Մեր մասնագետների կողմից իրականացվում է տարածքի մանրակրկիտ ուսումնասիրություն և չափագրում։
- Ամսական էլեկտրաէներգիայի սպառման ծախսերի հաշվարկներ – Վերջնական թվերը համադրելով արևային կայանի կողմից արտադրվող էներգիայի քանակի հետ՝ ներկայացվում են արևային համակարգի ֆինանսավորման տարբերակները:
- Արևային էներգիայի խորհրդատվության վերջին փուլ – Ուրվագծվում է ամբողջական կայանի ծրագիրը, ընտրվում են վահանակները, փոխակերպիչները և հավելյալ այլ սարքավորումներ:
Արևային համակարգի խորհրդատվության ժամանակ Իտալ Սոլար ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետները կպատասխանեն Ձեր բոլոր հուզող հարցերին և կօգնեն կատարել ճիշտ ընտրություն: