Մեր պատմությունը

ital solar-ը հիմնադրվել է 2022 թվականին՝ Հայաստանում կանաչ էներգետիկայի ոլորտը զարգացնելու և կայուն ու արդյունավետ էներգետիկ ապագայի կառուցմանը նպաստելու նպատակադրմամբ։

Հավակնոտ գաղափարից իրականություն․ մի քանի տարվա ընթացքում մենք դարձանք արևային էներգետիկայի ոլորտի առաջատարներից մեկը՝ իրականացնելով հազարավոր հաջողված նախագծեր, արձանագրելով կայուն աճ և թիմում միավորելով շուրջ 100 պրոֆեսիոնալների։ Մեր հաջողության հիմքում նվիրվածությունն է, փորձառությունը և որակի կատարելագործմանն ուղղված հետևողական աշխատանքը։

Ինչու ընտրել ITAL SOLAR

Մենք համագործակցում ենք համաշխարհային հեղինակություն ունեցող արտադրողների հետ, ինչպես՝ Growatt-ը և Sunket-ը, և մեր հաճախորդներին տրամադրում ենք միայն բարձրակարգ սարքավորումներ։

Մեր 3/30-ի պողպատե կանոնը դարձել է վստահության խորհրդանիշ․

30 տարվա երաշխիք՝ վահանակների համար,

30 տարվա երաշխիք՝ փոխակերպիչների համար,

30 տարվա երաշխիք՝ արտադրողականության համար։

Մենք պարզապես արևային էներգիա չենք ապահովում, այլև առաջարկում ենք սմարթ  լուծումներ, որոնք ծառայելու են տասնամյակներ։

ital solar - ժամանակն է ստանալ ավելին…

Մեր առաքելությունը

Ազնվությունը և արժանահավատ տեղեկատվության տրամադրումը յուրաքանչյուր փոխհարաբերության կայունության գրավականն է:  Հետևաբար՝ մեզ համար առաջնային է արևային էներգիայի օգտագործման բոլոր առանձնահատկությունների մասին սպառողին իրազեկելը։ Եվ չնայած մեր թիմի յուրաքանչյուր անդամի՝ արևային էներգետիկայի ոլորտում մեծ փորձառությանը, մենք շարունակաբար ուսումնասիրում ենք նաև միջազգային փորձը։

ITAL SOLAR-ին երբևէ առնչված անձինք քաջատեղյակ են՝ ինչ առավելություններ ունի արևային էներգիայի օգտագործումը, ինչպես է պետք խնամել վահանակները, տարեկան արտադրողականության նվազումը միջինը քանի տոկոս է, և ինչ հիմքով ենք 30 տարվա երաշխիք տրամադրում։

Մեր արժեքները

Մարդը բարձրագույն արժեք է և մեր ընկերության հենարանը։ Որդեգրելով մարդակենտրոն քաղաքականություն՝ ITAL SOLAR-ը հույժ կարևորում է, որ թե՛ սպառողը, թե՛ աշխատակիցը սեփական փորձառությամբ զգա մեր կարգախոսի ճշմարտացիությունը։

Մենք մշակել ենք ռազմավարություն, որի շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդի և գործընկերոջ ցուցաբերում ենք անհատապես մշակված մոտեցում, ինչն էլ բերում է մեր թիմի նվիրյալների ճշգրիտ աշխատանքին և անմիջականորեն պայմանավորում Ձեզ մատուցվող ծառայության որակը, իսկ հետո արդեն՝ Ձեր գոհունակությունը։

Իրապես՝ ժամանակն է ստանալ ավելին․․․