Արևային համակարգի մոնիտորինգը ենթադրում է մշտական և մանրակրկիտ հետազոտական աշխատանքներ։ Մասնագիտացված ծառայությունների շրջանակներում բարձր որակավորում ունեցող մեր մասնագետները 24/7 գրաֆիկով իրականացնում են արևային համակարգի մոնիտորինգ, ինչպես նաև արևային էներգիայի խորհրդատվություն։
Արևային համակարգի սպասարկումն իր մեջ ներառում է յուրաքանչյուր մասնիկի անխափան աշխատանքի ապահովում, կլանվող և արտադրվող էներգիայի քանակի մոնիթորինգ, տվյալների վերլուծում և այլն։
Վահանակները համակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասերն են, քանի որ հենց դրանք են կլանում արևից եկող ճառագայթներն ու փոխանցում դրանք համակարգի մյուս հատվածներին։
Մոնիթորինգը ներառում է մի քանի հիմնական կետեր՝
Իտալ Սոլար ընկերության մասնագետները հեռավար կերպով մշտապես հետևում են համակարգի և յուրաքանչյուր վահանակի կողմից արտադրվող էներգիայի քանակին և հզորությանը: Սա արվում է հնարավոր խնդիրները բացահայտելու և արդյունավետությունը ավելացնելու նպատակով:
Տվյալների պատմության պահպանման շնորհիվ հնարավոր է բացահայտել համակարգի աշխատանքի ցանկացած անճշտություն, շեղում և արագ կերպով վերացնել դրանք: