Արևային կայանի տեղադրումը խելամիտ և հեռատես ներդրում է ապագայի բարեկեցիկ զարգացման մեջ։ Որակյալ և փոխշահավետ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է ճանաչել ոլորտի առաջատար ներկայացուցիչներին։ Իտալ Սոլարը, ունենալով միջազգային փորձ, մատուցում է համակարգի կարևորագույն տարրերի՝ արևային վահանակների տեղադրման ծառայություններ։
Ժամանակն է ստանալ ավելին։ Իր կարգախոսին հավատարիմ մնալով՝ Իտալ Սոլարը համագործակցում է եվրոպական մի շարք ընկերությունների հետ և տրամադրում բարձրորակ արևային էներգիայի խորհրդատվություն։
Արևային համակարգի տեղադրումը հնարավոր է շենք-շինությունների տանիքներին կամ բաց տարածություններում։ Ընտրվում է մաքսիմալ բարենպաստ և արևկողմ տարածություն՝ երկնային լուսատուի ներուժը լավագույնս կիրառելու համար։
Նման ներդրումը մեծամասամբ ձեռնտու է գյուղատնտեսությամբ զբաղվող անհատների, միջին և մեծ բիզնեսների, անհատ ձեռներեցների համար, ովքեր նպատակ ունեն խնայել էլեկտրաէներգիայի վճարների գումարը։
Արևային վահանակների տեղադրումից զատ ընկերությունը իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասխանող արևային մարտկոցների տեղադրում և արևային համակարգի մոնիտորինգ՝ նպաստելով Հայաստանում կանաչ մշակույթի զարգացմանը։